Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Չինաստանը` ՀՀ նկարիչների միությունում

Չինաստանը` ՀՀ նկարիչների միությունում
02.07.2012 | 19:47

Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում հուլիսի 3-ին` ժամը 18.30-ին, բացվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին նվիրված լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ Ներկայացված են 20 տարվա անդրադարձ պարունակող բավականին ուշագրավ և բարձրորակ աշխատանքներ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ